Բյուրականի աստղադիտարանում կարելի է հետևել Պերսեիդների ասուպային հոսքին՝ «աստղաթափին»

Բյուրականի աստղադիտարանում կարելի է հետևել Պերսեիդների ասուպային հոսքին՝ «աստղաթափին»

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին՝ ժամը 19։00-ից, քաղաքային լուսավորությունից կտրված Բյուրականի աստղադիտարանի տարածքից երկնակամարում կարելի է ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, ինչը շատերին հայտնի է նաև «աստղաթափ», «աստղային անձրև» և «ընկնող աստղեր» անվանումներով, հայտնում է աստղադիտարանը։

Պերսեիդներն արագընթաց ասուպներ են, որոնք, հասնելով երկրի մթնոլորտ, այրվում և անհետանում են, որի հետևանքով էլ երկնակամարում գեղեցիկ հետք են թողնում։

Բյուրականի աստղադիտարանում այս օրերին այցելուները կարող են մասնակցել՝

. Բաց երկնքի տակ անվճար դասախոսությանը,

. Գիշերային դիտումների,

. VIP այցելությանը դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ,

. Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 24:00։

Գիշերային դիտումներ՝

- Մինչև 12տ դպրոցականներ՝ 500 դրամ

- ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1800 դրամ

- Օտարերկրացիներ՝ 3500 դրամ

VIP այցելություն դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ, որը հայտնի է իր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանում տեղ գտած Մարգարյանի հանրահայտ շրջահայությամբ:

. Շմիդտի համակարգի 1մ դիտակի մուտքի արժեքը՝ 3000 դրամ։

. Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի մուտքի արժեքը՝ 1000 դրամ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---