Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական ոլորտում գործակցության հուշագիր են ստորագրել26 սեպտեմբերի 2024 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։ Իսրայելյան AS Holdings–ն ու նրա դուստր ձեռնարկություն Ari Arms–ը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ–ի չափանիշներով թեթև զենքի մշակման և արտադրության ոլորտում, հուշագիր է ստորագրել ռազմավարական փոխըմբռնման մասին «Ազերսիլահի» հետ, որը ենթակա է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է APA-ն։ «Այս անփոխարինելի գործընկերությունը մերձեցնում է երկրներին, նպաստում է համատեղ զարգացմանն ու անկախության և ազգային անվտանգության ամրապնդման ջանքերին։ Ստորագրման արարողությանը մասնակցել են տարբեր պաշտոնյաներ, նախարարությունների ներկայացուցիչներ»,–նշել է դեսպանը։ Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև նոր համաձայնագրեր են ստորագրվել: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |