ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնասի հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա27 սեպտեմբերի 2024 - 17:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։ Օրինագիծը ներկայացրել է Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։ Նա նշել է, որ մինչև ԱԱԾ-ից առանձնացումն օրենքի դրույթները տարածվում էին նաև ՊՊԾ զինծառայողների վրա, և հատուցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերոնշյալ տեղեկատվությունը հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից: Սակայն հաշվի առնելով, որ ՊՊԾ-ն այլևս ընդգրկված չէ ԱԱԾ կառուցվածքում և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին, օրենքում թվարկված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտել շահառուներին հատուցման գումարի վճարմանը, ինչով էլ պայմանավորված է նախագծով առաջարկվող լրացումը: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |