ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 5 հոկտեմբերի 2024 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի գլխավորած պատվիրակությանը՝ քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունից։ Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է Իգոր Կրասնովին ՀՀ գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ այն զարգացնելու մեծ ներուժ կա: Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի կազմակերպման բարձր մակարդակի և ռուսական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության համար։ ՌԴ գլխավոր դատախազի խոսքով՝ երկու երկրների դատախազությունների միջև ջերմ հարաբերությունները նպաստում են երկու գերատեսչությունների միջև արդյունավետ փոխգործակցությանը: Ստորագրելով համագործակցության նոր՝ 2025-2026 թվականների ծրագիրը՝ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են առավել մեծ ուշադրություն դարձնել գիտակրթական ոլորտում կապերի ամրապնդման վրա։ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Հայաստանից դուրս բերված և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի արգելադրման և բռնագանձման, կոնկրետ կոռուպցիոն գործերով իրական և շոշափելի համագործակցության անհրաժեշտությունը: Աննա Վարդապետյանը նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ պայման է իրավական փոխօգնության երկկողմ բնույթը: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |