Առողջապահության նախարարություն. «Նաիրիտ»-ում հրդեհից հետո բնակչության առողջությանը ոչինչ չի սպառնում16 մայիսի 2009 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Առողջապահության նախարարությունը «Նաիրիտ» գործարանում աղետի առաջին իսկ րոպեներից գնահատում էր հնարավոր ռիսկերը: Պայթյունից հետո ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետները դեպքի վայրից վերցված օդի օպերատիվ հետազոտություն կատարեցին դրանում քիմիական նյութերի առկայության հաշվով: Սանիտարական նորմերի գերազանցում չէր եղել: Գործարանին հարող բնակիչների առողջությանը ոչինչ չի սպառնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային եւ հիգիենիկ տեսչության պետ Սոս Հովհաննեսյանը:Ինչպես նշել է Ս.Հովհաննեսյանը, այդ շրջանի բնակիչները գործարանում պայթյուններից հետո բժշկական օգնության համար չեն դիմել: «Եթե անմիջապես աղետից հետո բնակիչները սուր ազդեցություն չեն զգացել, ապա ապագայում հետեւանքների առաջացման մասին խոսելն ուղղակի անտեղի է»,- հայտնել է Սոսը: ՀՀ Բնապահպանության նախարարության Պետական բնապահպանական տեսչության պետ Արա Գաբրիելյանն իր հերթին ընդգծել է, որ այրման թունավոր մթերքներով մթնոլորտի աղտոտում նորմայից բարձր չի գրանցվել: Մայիսի 14-ին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին ,Նաիրիտի գործարանե ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ եւ «Շտապ օգնության» անձնակազմ: Հրեդհի արդյունքում այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փրկարար ծառայության շնորհիվ ժամը 23:00-ին հրդեհը լիովին մարվել է: Արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ: Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |