Լուազո. Բաքվում COP29-ի անցկացումը լուրջ հարցեր է առաջացնում` Եվրախորհրդարանը կարող է այդ հարցով բանավեճ անցկացնել

Լուազո. Բաքվում COP29-ի անցկացումը լուրջ հարցեր է առաջացնում`  Եվրախորհրդարանը կարող է այդ հարցով բանավեճ անցկացնել

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ Եվրախորհրդարանը կարող է Ադրբեջանում կայանալիք COP29-ի հարցով բանավեճ անցկացնել:

Լուազոն ընտրվել է Հարավային Կովկասի հետ կապերի Եվրախորհրդարանի հանձնաժողովի փոխնախագահ։

«Մոլորակի պաշտպանությունը, իհարկե, կարևոր է, սակայն Բաքվում համաժողովի անցկացումը լուրջ հարցեր է առաջացնում»,- ասել է Լուազոն, հայտնում է 1lurer.am–ը։

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տնտեսությունը կախված է ածխաջրածիններից, այդ երկրում զանգվածաբար ոտնահարվում են մարդու իրավունքները: Լուազոյի խոսքով՝ Բաքուն նաև թշնամական գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ:

«Ավելին, Բաքուն դեռ հաշտություն չի կնքել Հայաստանի հետ և մեղավոր է 100,000 հայի էթնիկ զտման համար»,- հավելել է եվրապատգամավորը:

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունը պատասխանատվության չի ենթարկվել իր արարքների համար: Նա հավելել է, որ Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ն օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար:

Ընթերցեք նաև․ Փալոուն․ Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ն օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---