Բաքուն երկարացրել է Արցախի ղեկավարների կալանքը

Բաքուն երկարացրել է Արցախի ղեկավարների կալանքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Բաքվի դատարանի որոշմամբ երկարացվել է ադրբեջանական բանտում գտնվող Արցախ ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետը։

Չի ասվում նաև, թե ինչ ժամկետով է երկարացվել նրանց կալանքը։

Մինչդեռ վերջերս Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել էր, որ ԼՂ ղեկավարների գործերի քննությունն ավարտված է և գործերն ուղարկվել են դատարան։ Թե որն է իրավիճակի փոփոխության պատճառը, հայտնի չէ, գրում է Turan.az-ը։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---