Օղակաձև զբոսայգում տեղադրվել է Քըրքորյանի հուշակոթողը

Օղակաձև զբոսայգում տեղադրվել է Քըրքորյանի հուշակոթողը

PanARMENIAN.Net - Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրվել է Քըրք Քըրքորյանի հուշակոթողը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նաև վերականգնվել են Հայ բարերարների կերպարը խորհրդանշող քանդակը և Միքայել Արամյանցի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի և Հովհաննես Լազարյանի հուշակոթողները։

«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հուշակոթողի հեղինակ, անվանի ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանի ընտանիքի անդամներին՝ տիկին Հասմիկին և Գոռին, նշված աշխատանքներն իրականացնելու ընթացքում իրենց աջակցության համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---