ՀՀ նախագահն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ նախագահն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և խորհրդարանի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Թուրքմենստան աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Խաչատուրյանն Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակներում հակիրճ զրույցներ է ունեցել Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, ինչպես նաև պետական և պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների հետ:

Քննարկվել են գլոբալ և տարածաշրջանային իրողություններին և անցուդարձերին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
---