Ռուբինյան․ Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ խոչընդոտ կա՝ Անկարայում քաղաքական որոշման բացակայությունը12 հոկտեմբերի 2024 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով համաժողովի ժամանակ ասել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը մնա 2 պետությունների միջև գործընթաց: Նա նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ՝ դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է, գրում է «Հայկական ժամանակը»։ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ: Եթե վաղը որոշումը կայացվի, վաղը կբացվեն սահմանները: Կա ծրագիր, բոլորը խոսում են հաղորդակցության ուղիների բացման մասին, Թուրքիան է խոսում միջին միջանցքի մասին: Ինչո՞ւ դա տեղի չի ունենում: Որովհետև կան տարբեր աշխարհաքաղաքական հարցեր»,- ասել է Ռուբինյանը: Նա նաև նշել է, որ հարաբերությունների նորմալացումն ու հաշտեցումը տարբեր բաներ են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23–ին, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, ասել էր, թե հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձեավորելու ժամանակն է։ «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել ե անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ես դա հասկանում է»,–ասել է նա։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |