Երևանին և Բաքվին առաջարկվել է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքն ավարտել «3+3» հարթակում

Երևանին և Բաքվին առաջարկվել է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքն ավարտել «3+3» հարթակում

PanARMENIAN.Net - Երևանին և Բաքվին առաջարկվել է «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի վրա աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Այդ մասին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպման ավարտին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եվ մենք, և թուրքերը, և իրանցիներն առաջարկել ենք ՀՀ և Ադրբեջանի մեր գործընկերներին օգտագործել հարթակը՝ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու համար»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ ՌԴ–ն հիշեցրել է այն նախապատրաստական աշխատանքի մասին, որն արվել է «ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակում»։

Ավելի վաղ Թուրքիայի պետական TRT Haber-ը լուր է հրապարակել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ հանդիպման ավարտին մասնակից երկրները համատեղ հայտարարություն են ընդունելու։

Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անխախտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---