Բայդենը՝ Ալիևին․ Խաղաղության պայմանագիրը փոխզիջումներ է պահանջում 2 կողմից, ԱՄՆ–ն պատրաստ է քայլեր ձեռնարկել![]() 21 հոկտեմբերի 2024 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի օգնական և Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը, որն այցով գտնվում է Բաքվում, Ջո Բայդենի նամակն է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Բայդենն իր նամակում նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը փոխզիջումներ է պահանջում 2 կողմից և որ ԱՄՆ–ն որոշ քայլեր է պատրաստ ձեռնարկել, գրում է Turan.az-ը։ «Քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը գամված է Բաքվում կայանալիք COP29–ին, դուք եզակի հնարավորություն ունեք ցուցադրելու ձեր հավատարմությունը խաղաղությանը։ Ինչպես գիտեք խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի լրամշակումը ստեղծարար մոտեցում և փոզիջումներ է պահանջում 2 կողմից։ Վստահ եմ, որ հետագայում ևս կօգտվեք այս հնարավորությունից։ Ես հորդորում եմ ձեզ ավարտել համաձայնագրի ստորագրումն այս տարի։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել այդ հարցում։ Իմ վարչակազմը պատրաստ է համարձակ նախաձեռնությունների՝ դեպի խաղաղություն ուղի հարթելու համար։ Իմ հատուկ օգնականը կիրազեկի ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, և տեղեկանալ ձեր դիրքորոշման մասին ՀՀ հետ բանակցությունների հարցում»,-ասվում է Բայդենի նամակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |