Ալիևը Բայդենի օգնականի հետ հանդիպմանը կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունից![]() 21 հոկտեմբերի 2024 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԱՄՆ նախագահի օգնական և Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ հանդիպմանը կրկին խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունից։ Քարփենթերը Ալիևին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որտեղ վերջինս նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը փոխզիջումներ է պահանջում 2 կողմից և որ ԱՄՆ–ն որոշ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Նա հորդորել է ավարտել համաձայնագրի ստորագրումը մինչև տարեվերջ։ Ալիևն ասել է, թե խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը «Ադրբեջանի հանդեպ ՀՀ սահմանադրորեն ամրագրված տարածքային նկրտումներն են», գրում է APA-ն։ Նա ասել է նաև, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Նա նշել է նաև, թե այն փաստը, որ Հայաստանը 70 օր անց է իր վերջին առաջարկներն ուղարկել պայմանագրի տեքստի վերաբերյալ, որոշակի հարցեր է առաջացնում «առաջընթաց գրանցելու Երևանի մտադրությունների մասին»։ Բայդենն իր նամակում նշել է, որ քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը գամված է Բաքվում կայանալիք COP29–ին, Ալիևըք եզակի հնարավորություն ունի ցուցադրելու իր հավատարմությունը խաղաղությանը։ «Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի լրամշակումը ստեղծարար մոտեցում և փոզիջումներ է պահանջում 2 կողմից։ Վստահ եմ, որ հետագայում ևս կօգտվեք այս հնարավորությունից։ Ես հորդորում եմ ձեզ ավարտել համաձայնագրի ստորագրումն այս տարի։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել այդ հարցում։ Իմ վարչակազմը պատրաստ է համարձակ նախաձեռնությունների՝ դեպի խաղաղություն ուղի հարթելու համար։ Իմ հատուկ օգնականը կիրազեկի ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, և տեղեկանալ ձեր դիրքորոշման մասին ՀՀ հետ բանակցությունների հարցում»,-ասվում է Բայդենի նամակում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |