ԱԳՆ–ն՝ Անկարայում ահաբեկչության մասին․ Անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունի![]() 24 հոկտեմբերի 2024 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է անդրադարձել է Անկարայում տեղի ունեցած զինված հարձակմանը՝ նշելով, որ անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունի։ Այդ մասին ասվում է գերատեսչության X-ի գրառման մեջ։ «Ինչպես ցույց տվեց Անկարայում տեղի ունեցած հարձակումը, ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս է հայտարարվել, դեմ է ահաբեկչության բոլոր դրսևորումներին և բռնության նման գործողություններին»,–ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 23–ին Անկարայի ավիացիոն արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա զինված հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան։ Թուրքիայում այն ահաբեկչություն են որակել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Կազանում մասնակցում էր ԲՐԻԿՍ գագաթնաժողովին, ընդհատել է այցը և վերադարձել Անկարա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |