Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել են ԱԳ նախարարներին վերջնականացնել խաղաղության պայմանագիրը![]() 24 հոկտեմբերի 2024 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Կազանում ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է կառավարությունը։ ԱԳ նախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում, կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |