Բլինքենն ու Ֆիդանը խոսել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորության մասին![]() 25 հոկտեմբերի 2024 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հոկտեմբերի 24–ին տեղի ունեցած հեռախոսազրույցում խոսել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարևորության մասին։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդագրության մեջ։ «Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը՝ փոխկապակցվածության ամրապնդմամբ, որն օգուտ կտա ամբողջ տարածաշրջանին»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Քննարկվել է նաև իրավիճակը Գազայում և Լիբանանում։ Բլինքենը ցավակցություն է հայտնել Ֆիդանին հոկտեմբերի 23–ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |