ՄՃԽ. Լավագույնը, որ կարող է անել Թուրքիան Ղարաբաղի շուրջ գործընթացի համար, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ այս տարի լավագույն դեպքում կարելի է սպասել հիմնարար սկզբունքների մասին համաձայնագրի: Այդ մասին հայտնել է Միջազգային Ճգնաժամային Խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:



«Գոյություն ունեն մի քանի հինավուրց փակուղային խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքվեի անցկացման պայմանները եւ Լաչինի միջանցքի կարգավիճակի եւ չափերի հարցը: Հիմնարար սկզբունքներով համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի հասնել համապարփակ կարգավորման, որը կտանի զորքերի փաստական դուրսբերմանը»,- ասել է Ֆրեյզերը:



Ֆրեյզերն ընդգծել է նաեւ Թուրքիայի կարեւոր դերը տարածաշրջանում եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: «Անկասկած, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առաջընթացը կբարձրացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիայի ընդունակությունը եւ կայունությունը Հարավային Կովկասում: Սակայն լավագույնը, որ կարող է անել Թուրքիան Ղարաբաղի շուրջ գործընթացի համար, հենց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելն է»,- ավելացրել է նա:



Սաբինա Ֆրեյզերը նկատել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունների կարգավորման լավատեսությունը, որը ի հայտ եկավ «ճանապարհային քարտեզի» մասին տեղեկատվությունից հետո, անսպասելիորեն անհետացել է: «Կարգավորումը պետք է ներառի հայ-թուրքական սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ երկկողմ հանձնաժողովի ստեղծումը բազմաթիվ հարցերի, այդ թվում հարաբերությունների պատմական կողմը հետազոտելու համար: Թվում էր` այդ քայլերը կարող են ձեռնարկվել արդեն 2009-ի աշնանը: Մինչդեռ այժմ այդ գործընթացը կարող է հետաձգվել մի քանի տարով»,- հայտնել է ՄՃԽ ներկայացուցիչը` ավելացնելով, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բաքվում կատարած հայտարարությունն արգելակեց հաշտեցման փորձերը, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---