15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին![]() 7 նոյեմբերի 2024 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիան, Mastercard-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում խաղարկվում է 5-ական iPhone 16 Pro, Apple Watch SE (2-րդ սերնդի) և AirPods Pro 2։ Mastercard Digital թե գործող, թե նոր քարտապաններն ունեն հնարավորություն՝ շահելու 15 ամենաթարմ Apple սարքերից մեկը։ Քարտապանները պարզապես պետք է նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Բիբլոս Բանկ Արմենիայի իրենց թվային քարտով կատարեն երեք և ավելի անկանխիկ վճարում ընդհանուր 50,000 դրամի չափով և մասնակցեն արշավին: Հաղթողները կընտրվեն 2025 թ․ հունվարի սկզբին պատահականության սկզբունքով՝ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի հավելյալ։ Արշավի մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում: Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտ կարելի է պատվիրել Byblos Mobile հավելվածով՝ առանց Բանկ այցելելու և ընդամենը մի քանի վայրկյանում։ Իսկ Բանկի հաճախորդ դառնալու և Mastercard Digital ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է այցելել Բանկի մասնաճյուղերից ցանկացածը։ Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |