Պեսկովը հերքել է՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույց չի եղել![]() 11 նոյեմբերի 2024 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է The Washington Post–ի հրապարակումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Չի եղել խոսակցություն»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, գրում է Interfax-ը։ Ըստ նրա, դա այն տեղեկատվության որակի վառ օրինակ է, որն այժմ հրապարակվում է երբեմն նույնիսկ բավականին հարգված լրատվամիջոցներում։ «Դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Դա բացարձակ հորինվածք է, ուղղակի սուտ տեղեկատվություն»,–ասել է նա։ Նոյեմբերի 10-ին գրել է The Washington Post-ը, վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայի պատերազմը։ Անանուն աղբյուրները The Washington Post-ին ասել են, որ ԱՄՆ նախագահը ռուսաստանցի իր գործընկերոջը կոչ է արել չսրել պատերազմն Ուկրաինայում, ինչպես նաև «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |