ԿԲ-ն 2025–ի համար մոտ 4% գնաճ է կանխատեսում ՀՀ-ում![]() 12 նոյեմբերի 2024 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կբարձրանա՝ հասնելով 2 տոկոսին մոտ ցուցանիշի: 2025-ին գնաճը մոտ կլինի նախանշված 4 տոկոս թիրախին։ Այդ մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: «Այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է՝ օրենսդիրի կողմից մեզ համար նախանշված 4 տոկոսի համեմատ, այսինքն՝ մենք թիրախից ցածր ենք: Բայց մենք ակնկալում ենք, որ տարվա վերջին գնաճի թիվը մի քիչ կբարձրանա, կլինի 2 տոկոսին մոտ, իսկ մյուս տարի կլինենք թիրախին շատ ավելի մոտ, մոտ 4 տոկոս գնաճ ենք ունենալու, որը մեր պատկերացմամբ շատ խելամիտ քաղաքականություն է»,–ասել է Գալստյանը, հայտնում է Արմենպրեսը։ ԿԲ նախագահը հիշեցրել է, որ կորոնավիրուսի հետևանքով, Հայաստան եկած ռելոկանտների հետ կապված, արտաքին պահանջարկով պայմանավորված՝ Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բարձր գնաճ է արձանագրվել: Վերջին 2 տարիներին գնաճը, նրա գնահատմամբ, ցածր է եղել: Նա վստահեցրել է, որ ԿԲ-ն նախևառաջ հետաքրքրված է մարդկանց գնողունակությամբ: Գալստյանը նկատել է, որ մի կողմից աշխարհաքաղաքականությունն է ազդում տնտեսության վրա, մյուս կողմից՝ տնտեսությունն աշխարհաքաղաքականության վրա: Այս առումով նա ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը բավականին հավասարակշռված ու ճիշտ է համարում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |