Բաքուն արձագանքել է Փաշինյանին՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ հանդեպ տարածքային պահանջների առկայության մասով![]() 15 նոյեմբերի 2024 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 14–ի հայտարարությանը՝ նշելով, թե պնդումները, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի դեմ, անհիմն են։ Նա այդ մասին գրել է X–ի իր էջում։ Կրկին մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին, նա հայտարարել է, թե նման պնդումները «մոլորեցնում են միջազգային հանրությանը»: «Հակառակը՝ ՀՀ սահմանադրությունն է հիմնված 1990 թվականի Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված հայկական պետականության հիմնարար սկզբունքների և համազգային ձգտումների վրա, որոնց թվում է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման նպատակը և Թուրքիայի որոշ տարածքներ նշվում են որպես Արևմտյան Հայաստան։ Անհերքելի փաստ է, որ հենց այդ դրույթներն են դրվել ՀՀ բազմաթիվ օրենսդրական ակտերի հիմքում»,–ասվում է նրա գրառման մեջ։ Փաշինյանը նոյեմբերի 14–ին Ազգային ժողովում հայտարարել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում ՀՀ հանդեպ, սակայն հայկական կողմն այն փոխելու պահանջ չի դնում, քանի որ դա փակուղի կմտցնի խաղաղության գործընթացը։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը դեկտեմբերին: Ըստ Հաջիևի, փաստաթղթի տեքստի հետ կապված կան որոշակի հարցեր։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |