Նախարար․ Պարտադրանք-հորդոր չի եղել, եղել է խնդրանք՝ բոլորն ազատվել են սեփական դիմումների համաձայն

Նախարար․ Պարտադրանք-հորդոր չի եղել, եղել է խնդրանք՝ բոլորն ազատվել են սեփական դիմումների համաձայն

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարներին, ԲԴԽ նախագահին SMS-ներով աշխատանքից հանելուն, ասել է, որ չի եղել պարտադրանք-հորդոր, եղել է խնդրանք, և գործից հանելու եզրույթ օգտագործելը, կարծում է` տեղին չէ։

Նրա խոսքով՝ բոլոր այդ անձինք ազատվել են աշխատանքից սեփական դիմումների համաձայն, հայտնում է Aysor.am-ը։

«Երբ կառավարության ղեկավարը տեսնում է, որ քաղաքականությունից շեղում կա, իրավունք կարող է ունենալ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ շոշափելու խնդիրները։ Եթե դատական իշխանությունում այս պահին անհաղթահարելի թվացող խնդիրներ կան և պատասխանատուն, կառավարության ղեկավարի կարծիքով, չի կարողանում լուծել այդ խնդիրները, խնդրանքի մակարդակով նման խոսակցությունները նորմալ են»,–ասել է նա։

Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմումներ էին ներկայացրել։

Փաշինյանը, անդրադառնալով մեկ օրում 5 պաշտոնյայի հրաժարականին, ավելի ուշ ասել էր, որ պաշտոնանկություններն անձնավորված չեն, ավելի շատ համակարգերի հետ են կապված և իրենց բնույթով «ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային»։ Միևնույն ժամանակ վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել պաշտոնաթող անձանց հասցեին՝ նշելով, թե նրանք բոլորը «էական ներդրում են ունեցել համակարգերի ներդրման գործում»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---