Պուտին․ Պետք է ապահովել ՀԱՊԿ երկրների տեխնոլոգիական առաջնորդությունը պաշտպանական ոլորտում

Պուտին․ Պետք է ապահովել ՀԱՊԿ երկրների տեխնոլոգիական առաջնորդությունը պաշտպանական ոլորտում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ կարևոր է ապահովել ՀԱՊԿ երկրների տեխնոլոգիական առաջնորդությունը պաշտպանական ոլորտում։

«Ներկայիս բարդ միջազգային իրավիճակում կարևոր է ապահովել ՀԱՊԿ երկրների տեխնոլոգիական առաջնորդությունը պաշտպանական ոլորտում»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև կոչ է արել խորհրդարանականներին ուշադրություն դարձնել ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ոլորտներում համագործակցությանն աջակցելուն։

«Հարկավոր է համատեղ աշխատել սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման, կոնկրետ ձեռնարկությունների և արտադրության ճյուղերի միջև բազմակողմ փոխգործակցության զարգացման հարցերի վրա, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պաշտպանական ոլորտին», - ասել է Պուտինը։

ՀՀ–ն չի մասնակցում ՀԱՊԿ ԽՎ աշխատանքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ին անդամության հարցում, հավանաբար, անցել ենք անդառնալիության կետը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---