8 հունվարի 2025 - 10:21 AMT
Առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի

Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, բայց ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ Այդ մասին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, տեղեկացնում է Factor.am-ը։

Դեկտեմբերի 18-ին Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի։ Գրիգորյանը նաև նշել էր, որ հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։

Հունվարի 7–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ «Ամեն դեպքում, մենք դա առաջարկել ենք»,- նշել է նա։