ՄԻՊ․ «Զարյա 3»-ի կիրառման հարցը նախաքննական գաղտնիք է

ՄԻՊ․ «Զարյա 3»-ի կիրառման հարցը նախաքննական գաղտնիք է

PanARMENIAN.Net - Կառավարության նիստից հետո լրագրողները հարց են ուղղել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ կապված 2024 թվականի հունիսի 12-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից «Զարյա 3» տեսակի հատուկ միջոցների կիրառման հետ։ Նրանք նաև հետաքրքրվել են, թե ինչու այս գործով ոչ մի ոստիկան ներգրավված չէ որպես մեղադրյալ։

Մանասյանը պատասխանել է, որ «Զարյա 3»-ի կիրառման հարցը նախաքննական գաղտնիք է, հայտնում է «Առավոտը»։

«Այո, իմ իրավասության շրջանակներում ես պարզել եմ տեղեկատվությունը։ Ես հատուկ դիմել եմ իրավասու մարմիններին, ես համարել եմ, որ շատ կարևոր է, որպեսզի հանրությունը տեղեկատվություն ունենա այս հարցի հետ կապված։ Քանի որ ինձ տեղեկացվել է, որ սա նախաքննական գաղտնիք է, սահմանափակված եմ։ Տեղեկատվությունը ինձ փոխանցվել է, միևնույն ժամանակ ինձ տեղյակ է պահվել, որ սա նախաքննական գաղտնիք կազմող տեղեկատվություն է»,–ասել է նա։

Հարցին, թե «Զարյա 3» կարելի՞ է կիրառել, թե ոչ, Մանասյանը նշել է, որ այդ հարցին պատասխանելն անպատասխանատու հայտարարություն կլինի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---