ԳՇ պետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հունաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Շվեդիայի գործընկերների հետ![]() 17 հունվարի 2025 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, գտնվելով Բրյուսելում աշխատանքային այցով, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել։ Նա քննարկումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի պաշտպանության շտաբների պետերի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ է անցկացրել Ֆրանսիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ։ Հունաստանի և Ֆրանսիայի գործընկերների հետ հանդիպումներում ընդգծվել է պաշտպանության ոլորտում համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Ասրյանը բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը Հայաստանի բանակի վերափոխման և զարգացման գործում, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Վրաստանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացման ուղիները։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմական վերափոխման հետ կապված առաջավոր փորձի փոխանակմանը։ Շվեդիայի ներկայացուցչի հետ, իր հերթին, շոշափվել է պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։ Նշվել է, որ այս հանդիպումները կարևոր են Հայաստանի զինված ուժերի զարգացման և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների խորացման տեսանկյունից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |