Մյասնիկյան պողոտայում 7 մեքենա է բախվել՝ կան տուժածներ![]() 17 հունվարի 2025 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Հունվարի լույս 17-ի գիշերըը Մյասնիկյան պողոտայում 7 մեքենա է բախվել, երկու վարորդ և մեկ ուղևոր հոսպիտալացվել են։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 17-ին, ժամը 01:02-ին, ահազանգ է ստացել Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ։ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարզել է, որ բախվել են հետևյալ ավտոմեքենաները. «Honda» (վարորդ՝ Դ. Գ., ծնված 1981 թ.), «Tesla» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1998 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Թ., ծնված 1990 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Զ., ծնված 1970 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ռ., ծնված 1999 թ.), «BMW» (վարորդ՝ Ռ. Բ., ծնված 1989 թ.) և «Lexus» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1991 թ.)։ Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի մեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Կ.-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածներ Մ. Կ.-ն և Ա. Զ.-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բացի այդ, փրկարարները հոսանքազրկել են երկու «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա՝ ապահովելով անվտանգությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |