Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2024–ին տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 392 մլրդ դրամ։
«2024 թվականի ընթացքում կառավարությունը տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձրել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ (մոտ 1 միլիարդ դոլար):
Համընդհանուր հայտարարագրման համակարգը այս թիվը կարող է ավելացնել մոտ 70 միլիարդ դրամով»,–ասվում է գրառման մեջ։
Փաշինյանը տիկնոջ հետ գտնվում է Վաշինգտոնում։ Նա մասնակցելու է Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։