Թունյանը՝ եվրապարտատոմսերի թողարկման մասին. Գործընթացը թափանցիկ է եղել![]() 17 մարտի 2025 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկմանը՝ նշելով, որ գործընթացը թափանցիկ է եղել։ Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր: Տեղաբաշխումը տեղի է ունեցել մարտի 5-ին։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%: Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը 6.75% է: Նրա խոսքով՝ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեով և ներառված է փոխառությունների ծրագրում։ Ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը հայտարարել էր, թե 750 միլիոն դոլարի պետական պարտատոմս է թողարկվել մարտի 12-ին գերմանական բորսայում, սակայն այս տեղեկատվությունը գաղտնի է պահվել։ Դանիելյանը պնդել է, որ այս միջոցները նախատեսված են խաղաղության պայմանագրի հնարավոր զիջումների համար, ինչպես նաև 2025 թվականի պետական բյուջեի մի մասի ծախսերը հոգալու։ Թունյանի խոսքով՝ եվրապարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել ոչ թե մարտի 12-ին, այլ մարտի 5-ին։ Նա նշել է, որ պարտատոմսերի մարման ժամկետը սահմանվել է 10 տարի, իսկ դրանց եկամտաբերությունը կազմում է 7.1%։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու ՀՀ ֆինանսների նախարարությունը նախապես չի հրապարակել այս տեղեկատվությունը, պատգամավորը նշել է, որ սա Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի 5-րդ թողարկումն է, և նախորդ բոլոր դեպքերում էլ տեղեկատվությունը հրապարակվել է միայն տեղաբաշխումից հետո։ «Դա ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով, որը միշտ է այդպես եղել: Թաքցնելու ոչինչ չկար, դա ամբսուրդ է, քանի որ միջազգային պարտատոմս թողարկել ու հաջողությամբ տեղաբաշխելը, մեղմ ասած, վատ բան չի: Ու դրա հաջող իրագործման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվում»,– գրել է նա։ Նրա խոսքով՝ եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեով և ներառված է փոխառությունների ծրագրում։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք արտաքին պարտքն այսպիսով ավելանում է 750 միլիոն դոլարով, Թունյանը վստահեցրել է, որ ոչ, քանի որ այս գումարի զգալի մասով մարվում է նախորդ՝ 4-րդ թողարկման պարտքը։ «Պարզ օրինակով ասեմ. վերցրել եք 1000 դրամ վարկ, տարիների ընթացքում մարել կամ վերադարձրել 400 դրամը: Հիմա կրկին վերցնում եք 1000 դրամ վարկ, որից 600 դրամով ամբողջությամբ մարում եք նախորդ վարկը: Դրա համար էլ նշվում է, որ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կօգտագործվի եվրապարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը»,– ընդգծել է նա։ Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր: Տեղաբաշխումը տեղի է ունեցել մարտի 5-ին։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%: Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը 6.75% է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |