Սիմոնյանն առաջարկում է ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունները փորձաքննության ուղարկել![]() 17 մարտի 2025 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել և հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, թե ոչ, և նույնը՝ այդ երկրի սահմանադրության դեպքում: Նա առաջարկում է ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունները փորձաքննության ուղարկել, գրում է Radar.am-ը։ «Վերջ ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու: Մենք ասում ենք, որ մեր ներպետական ինստիտուտներն անցնելուց հետո նմանատիպ հարց այլևս չի առաջանալու: Վերջ ի վերջո, կարող ենք փորձաքննության ուղարկել երկու երկրների սահմանադրությունները՝ պարզելու, թե արդյո՞ք այդ պնդումներն իրականության հետ աղերս ունեն»,- ասել է նա՝ հավելելով, որ միշտ էլ հնարավոր է որևէ պատրվակ գտնել։ Նրա խոսքով՝ մինչ այժմ Ադրբեջանի հետ բանակցությունների գործընթացում հայկական կողմը փորձել է ապահովել փաստարկված դիրքորոշում, և նույն տրամաբանությամբ էլ շարունակելու են աշխատել։ «Մինչ այս պահը Ադրբեջանի հետ բանակցություններում փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ, և այդ տրամաբանությամբ ենք աշխատել նրանց հետ: Կարծում եմ՝ շարունակությունն էլ կլինի տրամաբանված և հիմնավորված, այլ ոչ թե ներքին լսարանի համար կամ քաղաքական հայտարարություններով թելադրված»,- նշել է նա։ Սահմանադրությունների փորձաքննության մեխանիզմների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը օրինակ է բերել Վենետիկի հանձնաժողովի ներգրավման հնարավորությունը։ «Կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով երկու երկրների սահմանադրությունները, և թող Վենետիկի հանձնաժողովն ասի՝ նման բան կա, թե ոչ»,–ասել է նա։ Նա հավելել է, որ հայկական կողմն արդեն ներկայացրել է փաստարկներ, որոնք վկայում են՝ ՀՀ սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |