Ավինյանը վստահեցրել է՝ Միկոյան 64-ից առանձնացված հողամասում կառուցապատում չի նախատեսվում

Ավինյանը վստահեցրել է՝ Միկոյան 64-ից առանձնացված հողամասում կառուցապատում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել են բնակիչների կողմից բարձրացված խնդիրները, ինչպես նաև ներկայացվել են առաջարկներ՝ լուծումների հնարավոր ուղիների վերաբերյալ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչներին հավաստիացրել է. «բացառվում է Անաստաս Միկոյան 64 հասցեից առանձնացված մոտ 4000 քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը», և հատուկ ընդգծել է դրա օրենսդրական անհնարինությունը՝ հղում կատարելով մայրաքաղաքի 2024 թվականի հաստատված գլխավոր հատակագծով սահմանված սահմանափակումներին։

Ավինյանը նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ կիրառել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ օժանդակելու ոչ միայն Միկոյան 64 հասցեի բնակիչներին, այլև 64/7 հասցեում գտնվող հողամասի բարեկարգման և համապատասխան աշխատանքային նախագծերի իրականացման ու շահագործման թույլտվությունների տրամադրման գործընթացին։

Միկոյան 64 հասցեում գտնվող վեց բնակելի շենքերի բնակիչները ապրիլի 14–ի վաղ առավոտից փակել էին Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի)՝ բարձրաձայնելով իրենց նկատմամբ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարության, կոռուպցիոն սխեմաների և պետական համակարգի անգործության մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---