ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ «ԼԻԶԻՆ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՈՒՌՃԱՑՐԱԾ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է իրավիճակը, որն առաջացել է ԱՄՆ-ի կողմից հայկական «Լիզին» ձեռնարկության դեմ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ: Հիշեցնենք, որ ձեռնարկությունը մեղադրվում է ռազմական ոլորտում Իրանի հետ համագործակցելու մեջ: «Իրականում այս պատմությունն ակնհայտորեն ուռճացրած է»,- գտնում է Հայաստանի կառավարության ղեկավարը: Մարգարյանի խոսքերով` «ամերիկացիները երեկ չէ, որ հետաքրքրվել այդ խնդրով: Նրանց մասնագետները բազմիցս այն ուսումնասիրել են: Եվ ամեն անգամ համոզվել, որ նրանց անհանգստությունն անհիմն է: Սակայն ժամանակ առ ժամանակ այդ հարցը վեր է բարձրացվում»: «Մենք ամեն անգամ բացատրում ենք, նրանք, իրենց հերթին, կրկին եւ կրկին զննում են գործարանը, համաձայնվում մեր փաստարկներին»,- նշել է վարչապետը: Մարգարյանը բացատրել է, որ «Լիզին» ձեռնարկությունն արտադրել է բիոպարարտանյութեր, եւ այստեղ եղել է սարքավորում, որը համապատասխանորեն արդիականացնելուց հետո հնարավոր կլիներ օգտագործել կենսաբանական զենքի ինչ-որ տեսակի արտադրության համար: Այն բանից հետո, երբ իրանական կողմն առաջարկել է գործարանի սեփականատերերին նրանցից գնել ձեռնարկությունը, կառավարությունը քննարկել է այդ հարցը եւ ընդունել դրական որոշում: Միաժամանակ վերոհիշյալ սարքավորումը բերվել է անսարք վիճակի»:



Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---