Հայաստանը չպետք է «էժան զբոսաշրջության» երկիր դառնա

PanARMENIAN.Net - «Եթե մարդը որոշել է հանգստանալ ծովի ափին, նրան ոչինչ չի ստիպի փոխել իր մտադրությունը, որքան էլ թանկ լինի զբոսաշրջային ծառայությունների փաթեթը»,-հայտարարել է նա` նշելով, որ Թուրքիայում հանգստի պահանջարկն ավելի բարձր է, քան Վրաստանինը, քանի որ մարդիկ հարմարավետություն ու որակ են որոնում, ինչը Վրաստանում չկա:



Ըստ Մեխակ Ապրեսյանի, Հայաստանում ներքին զբոսաշրջությունը զարգացած չէ բարձր գների, որոնք առաջարկում են հյուրանոցներն ու պանսիոնատները, ցածր որակի պատճառով: Ընդ որում նա ընդգծել է, որ զբոսաշրջային ընկերությունները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը եւ իջեցնեն զբոսաշրջային փաթեթների սակագները, նույնը վերաբերում է նաեւ արտասահմանից եկող զբոսաշրջիկներին: Միեւնույն ժամանակ Ապրեսյանը հայտարարել է. «Ես չէի ցանկանա, որ Հայաստանն «էժան զբոսաշրջության» երկիր դառնա եւ Հայաստան գան միայն էժանության պատճառով, ոչ թե գրավչության»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---