ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՄԱՍԻՆ ԱՐԴԵՆ ԳՐՔԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Երեկ Բաքվում կայացել է երեք գրքերի` «Իլհամ Ալիեւը մեծ քաղաքականության մեջ` իրականությունը եւ հեռանկարները», «Իլհամ Ալիեւը որպես ներկայիս եւ ապագա հաջողության գործոն» եւ «Իլհամ Ալիեւ` ես պատրաստ եմ պայքարի ցանկացած մակարդակով» շնորհահանդեսը: Հրատարակություններում հավաքված են Ալիեւ-կրտսերի ելույթներն ու հարցազրույցները: Նա այժմ համատեղում է Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահի, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության նախագահի, ԵԽԽՎ-յում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնները: Շնորհահանդեսին ներկա էր խորհրդարանի ամբողջ ղեկավարությունը, կառավարության անդամների մեծամասնությունը: Միլի մեջլիսի խոսնակը իր ելույթում հայտարարել է, որ Իլհամ Ալիեւի բազմակողմանի գործունեությունը «ընդունված է ժողովրդի կողմից» եւ նա ընկալվում է որպես «ապագայի քաղաքական գործիչ»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---