ԼՂՀ-ում ամառային ռազմամարզական ճամբար է բացվել

PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ Ասկերանի շրջանում սկսել է գործել ամառային ռազմամարզական ճամբարը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ասկերանից, ճամբարի բացմանը ներկա են եղել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր: Ճամբարում, որը կգործի 10 օր, դեռահասներ են հավաքվել ԼՂՀ Մարտունու, Հադրութի եւ Քաշաթաղի շրջաններից: «Մեր նպատակն է դաստիարակել երիտասարդությանը հայրենասիրական ոգով: Դուք պետք է պատրաստ լինեք պաշտպանել այն հողը, որի համար արյուն են հեղել ձեր հայրերն ու եղբայրները: Դուք պետք է պատրաստ լինեք ետ մղելու թշնամու ցանկացած ագրեսիա»,-ասել է ԼՂՀ կրթության նախարարը` դիմելով Արցախի երիտասարդությանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---