2009թ. սեպտեմբերից Հայաստանի դպրոցներում կդասավանդվի «տնտեսագիտություն» առարկան

PanARMENIAN.Net - 2009թ. սեպտեմբերից Հայաստանի դպրոցներում կդասավանդվի «տնտեսագիտություն» առարկան, այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, 1992թ. ի վեր, երբ Հայաստանը անցավ ազատ տնտեսության հիմունքներին, իսկ կազմակերպությունը նոր էր սկսում իր գործունեությունը, ղեկավար պաշտոնների համար համապատասխան կադրեր պատրաստելու խնդիր առաջացավ»,-ասել է նա:



Այս համատեքստում Հովհաննիսյանը նշել է, որ երիտասարդությունը նոր մոտեցում ունի, նոր գաղափարներ: «Ես հուսով եմ, որ երիտասարդների նախաձեռնությունները կարող են կիրառվել»,-ասել է նա:



Բացի այդ նա հավելել է, որ 17-ամյա աշխատանքի ընթացքում նրա հիմնական նպատակն էր զինել երիտասարդներին այն գիտելիքներով, որոնք կարող են վաստակել իրենց ապրուստը: Այս առնչությամբ Հովհաննիսյանն ասել է, որ սեպտեմբերից Հայաստանի դպրոցներում կդասավանդվի «տնտեսագիտություն» առարկան, որի շնորհիվ կզարգանան նրանց ձեռնարկատիրական հմտությունները:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---