Անհանգստանալու առիթ չկա. Հեռուստաաշտարակում պրոֆիլակտիկ աշխատանքներ էին ընթանում

PanARMENIAN.Net - Եռամսյակը մեկ անգամ Երեւանի հեռուստաաշտարակում պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում, ինչի մասին նախապես տեղեկացվում են հեռուստակայանները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Պապյանը: Ըստ նրա, դա անհրաժեշտ է էլեկտրասարքավորումների սառեցման համար, որը տաքանում է ծանրաբեռնվածության պատճառով: «Պրոֆիլակտիկ անջատումների մասին ժամանակացույցը կազմվում է տարեսկզբին եւ տրամադրվում է հեռուստաալիքներին: Ես չգիտեմ, թե ինչու նրանք չեն տեղեկացրել այդ մասին բնակչությանը, թեեւ պարտավոր էին»,-ասել է Պապյանը:



Բոլոր 21 հեռուստաալիքներն անջատված էին, ինչն էլ մտահոգությունների առիթ էր դարձել բնակչության շրջանում:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---