Այսօր հարձակում է կատարվել «ՎՏԲ Հայաստան» բանկի թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա

PanARMENIAN.Net - Բանկի ղեկավարությունը տեղեկացնում է որ այսօր առավոտյան ժամը 9.30 մոտակայքում բանկի ք. Եր-ան Բաղրամյան պ. 56 հասցեով գտնվող թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա կատարվել է ավազակային հարձակում: Հարձակվողները հափշտակել են մոտ 5.000.000 ՀՀ դրամ: Բանկի միակ վնասվածքներ ստացած աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հիմա արդեն պարզ է, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:



Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով բանկի անվտանգության ծառայությունը սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ, հաղորդում է « ՎՏԲ Հայաստան» բանկի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---