ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸx

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների առաջիկա հանդիպաման ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Երկու երկրների ղեկավարների բանակցությունները, ինչպես հայտնի է, նախատեսված է անցկացնել մայիսի 23-26-ին: Դրանք կսկսվեն Մոսկվայում եւ կշարունակվեն Սանկտ Պետերբուրգում: Վերշբոուն հայտնել է, որ «ԱՄՆ վարչակազմը շարունակում է ջանք գործադրել հակամարտող կողմերին համոզելու համար` վերսկսել բանակցությունները»: Ամերիկացի դիվանագետի խոսքերով` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները «կարող են կոնստրուկտիվ երկխոսություն վարել»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---