ԵՄ-ն լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը Լեռնային Ղարաբաղի գծով

PanARMENIAN.Net - Եվրամիությունն արդեն իսկ տարբեր ուղիներով ներգրավվել է մեր արեւելյան հարեւանների ձգձգված հակամարտությունների լուծման ուղիների որոնման գործընթացում: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Ըստ Սոլանայի, ԵՄ-ն կարեւոր դերակատարություն ունի Ժնեւում վրացական հարցի շուրջ ընթացող միջազգային խորհրդակցություններում:



«Մենք ակտիվորեն մասնակցում ենք բանակցություններին «5+2» ձեւաչափով Մերձդնեստրի հարցում, լիովին սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը Լեռնային Ղարաբաղի գծով»,-ասել է Սոլանան:



Վրաստանի, Հարավային Կովկասի եւ Մոլդովայի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչները հաճախ են ուղեւորվում տարածաշրջան, օգնելով հակամարտող կողմերին գտնել ընդունելի լուծում մեր միջազգային գործընկերների եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում»,-ասել է Սոլանան:



Ինչ վերաբերում է «Արեւելայն գործընկերությանը», ապա, ըստ Սոլանայի, այն ի սկզբանե չի ստեղծվել այդ հակամարտությունների լուծումը գտնելու նպատակով: «Մենք հավատում ենք, որ բոլոր մասնավոր հակամարտությունների լուծմանն ուղղված բոլոր ջանքերը պետք է տեղավորվեն արդեն գոյություն ունեցող ձեւաչափերի մեջ: Այնուամենայնիվ, «Արեւելյան գործընկերության» բազմազգ ձեւաչափը լավ հնարավորություն է տալիս այդ հարցերը քննարկելու համար»,-ասել է Սոլանան, գրում է Gazeta.ru-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---