Հայկական կայքերի վրա կատարվող հարձակումները նպատակ ունեն շոշափելու ինֆրակառույցում առկա խոցելի տեղերը

PanARMENIAN.Net - Հայկական կայքերի վրա կատարվող հարձակումները նպատակ ունեն շոշափելու ինֆրակառույցում առկա խոցելի տեղերը: Նման հայտարարությամբ այսօր Երեւանում կայացած «Տեղեկատվկան անվտանգություն, արդիական խնդիրներ» թեմայով մամլո ասուլիսին հանդես են եկել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մատիրոսյանը եւ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:



Փորձագետները համոզմունք են հայտնել, որ հարձակումները նման են վարժությունների եւ ուղղված են հայկական ցանցի կառույցում առկա «անցքերի» հայտնաբերմանը: Քննարկման ժամանակ նաեւ նշվել է, որ պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ ռազմական գործողությունների ժամանակ ոչ պակաս դեր է խաղացել դիմակայումը տեղեկատվական ոլորտում:



Փորձագետները հասարակական կարծիքը դարձրել են նաեւ նրան, որ հայկական կայքերի վրա հաքերային հարձակումները նպաստում են մեր մասնագետների պրոֆեսիոնալության բարձրացմանը հայկական կայքերի անվտանգության ապահովման հարցում, եւ երբ նրանք աշխատում են «անցքերի» վերացման ուղղությամբ, այլ ոչ թե փորձում կոծկել կայքը կոտրելու փաստը վարկի հետ կապված հարցերի պատճառով:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---