Մոսկվայում սկսվել է ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի զորավարժությունների առաջին փուլը26 օգոստոսի 2009 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) զորավարժությունների առաջին փուլը: Ինչպես հաղորդեցին ՀԱՊԿ քարտուղարությունում, զորավարժությունների նպատակներն ու խնդիրները ՀԱՊԿ անդամ պետությունների զորամասերի նախապատրաստումն ու կիրառումն է հավաքական անվտանգության շահերից ելնելով: Զորավարժությունները կընթանան երեք փուլում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տարածքներում: Հավաքական ուժերը, որոնց ստեղծման մասին որոշումը կայացվել էր փետրվարին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովում, նախատեսված են ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անվտանգության ապահովման, այդ երկրների տարածքում խոշորամասշտաբ ճգնաժամային իրավիճակների հաղթահարման համար: Խաղաղ ժամանակ նրանք կգտնվեն իրենց մշտական տեղակայման վայրերում ազգային տարածքներում, իսկ հատուկ ժամանակաշրջանում կկիրառվեն Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան: ՀԱՊԿ կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |