Արդյո՞ք Վրաստանի ԱԳՆ-ում քննարկվել է Հայաստանի հետ սահմանում տեղի ունեցած միջադեպը26 օգոստոսի 2009 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովի հանդիպումը Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հետ:Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը, հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Հաղորդագրության մեջ ոչինչ չի նշվում այն մասին, թե արդյո՞ք հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-վրացական սահմանում տեղի ունեցած միջադեպն ու վրացի սահմանապահների գործողությունները, որոնք առաջ էին անցել սահմանի որոշ հատվածներում: Ինչպես նախկինում հաղորդվել է, վրացի սահմանապահները, որոնք անցել են հայկական Բավրա գյուղի (Շիրակի մարզ) սահմանը, գյուղացիներին չեն թողնում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Ինչպես հաղորդել է գյուղական համայնքի ղեկավար Կորյուն Սումբուլյանը, դեռեւս ընթացիկ տարվա մայիսին վրացական սահմանապահները անցել են գյուղի տարածք եւ գյուղացիներին թույլ չեն տալիս օգտագործել այդ տարածքները: Հայաստանի ԱԳՆ-ում այդ միջադեպի առիթով ընդամենը հաղորդում են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացված է այդ իրադարձությունների մասին, եւ որ նման խնդիրները ծագում են այն հատվածներում, որտեղ հայ-վրացական սահմանը համաձայնեցված չէ: Հաղորդագրության համաձայն, ԱԳՆ-ն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում հայագիտական հարցեր է քննարկել․ Նարեկացին գերմաներեն կթարգմանվի Ներկայացվել են Հայաստան-Գերմանիա նոր նախաձեռնությունները և ծրագրերը Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը և շնորհակալություն հայտնել «Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,–գրել է նա Թուրքիայի ԱԳՆ․ Մեզ ուրախացնում է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից Հայտարարության մեջ ասվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի պահանջ է Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր Միջոցառման բոլոր այցելուների համար Evocabank-ն ունենալու է հատուկ առաջարկ |