Վրաստանի գործողությունները միջազգային իրավունքով որակավորվում են որպես ագրեսիա

PanARMENIAN.Net - «Երկու պետությունների միջեւ երկուսի կողմից էլ վիճելի ճանաչված տարածքներում սահմանների նկատմամբ դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքի ժամանակ Հայաստանի ու Վրաստանի միջեւ տարածքային վեճի դեպքում Վրաստանի կողմից միակողմանի կերպով զինված ենթաբաժանմունքների ներխուժումը այդ տարածք միջազգային իրավունքով որակավորվում է որպես ագրեսիա: Տվյալ դեպքում պաշտոնական Երեւանի կողմից ադեկվատ քայլերի բացակայությունը գնահատվում է որպես լուռ համաձայնություն եւ տարածքների կամավոր հանձնում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փաստաբան-միջազգայնագետ, Կովկասի Ինստիտուտում միջազգային իրավունքի դասախոս Նորայր Բաբաջանյանը:



Պրոֆեսոր Բաբաջանյանը նշել է, որ իր սահմանապահներին ներխուժումով Հայաստանի տարածք Վրաստանը խախտեց միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, մասնավորապես, ուժի չկիրառման կամ ուժով չսպառնալու սկզբունքը, սահմանների անքակտելիության սկզբունքը, միջազգային վեճերը խաղաղ լուծելու սկզբունքը, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, պետությունների համագործակցության սկզբունքը, ինչպես նաեւ մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների հարգման սկզբունքը:



Բաբաջանյանը նշել է, որ պետությունների միջեւ սահմանների հաստատման ընթացակարգը երկու փուլերով է ընթանում` դելիմիտացիա եւ դեմարկացիա: Դելիմիտացիան սահմանի ուղղության եւ դիրքադրության պայմանագրային որոշումն է` նրա անցման նկարագրմամբ եւ քարտեզագրմամբ: Պայմանագրերը սովորաբար պարունակում են տեղանքում սահմանի գծի անցման մանրամասն նկարագրությունը: Դեմարկացիան, ըստ էության, պետական սահմանի հաստատումն է տեղանքում: Դեմարկացիան իրականացվում է խառը հանձնաժողովերի կողմից, որոնք տեղանքում սահմանի անցումը նշում են հատուկ սահմանային նշանների կանգնեցման միջոցով:



«Վրացի սահմանապահները, որոնք անցել են հայկական Բավրա գյուղի (Շիրակի մարզ) սահմանը, գյուղացիներին չեն թողնում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել հայտնել է գյուղական համայնքի ղեկավար Կորյուն Սումբուլյանը: «Դեռեւս ընթացիկ տարվա մայիսին վրացական սահմանապահները անցան մեր գյուղի տարածք եւ գյուղացիներին թույլ չեն տալիս օգտագործել այդ տարածքները: Նրանց կողմից հսկվող տարածքը կազմում է մոտ 130 հա»,- հաղորդել է Սումբուլյանը: Նրա խոսքով, վրացի սահմանապահները հայտարարում են, թե դա Վրաստանի տարածքն է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---