Հայ դիզայներները կմասնակցեն Արհեստների V մոսկովյան միջազգային փառատոնին31 օգոստոսի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դիզայներներն ու արհեստավորները կմասնակցեն Արհեստների V մոսկովյան միջազգային փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ից 6-ը:PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայկական պատվիրակության եւ «ARDIN IMAGE FASHION CENTERե -ի ղեկավար Անժելա Դալաքյանն ասել է, որ հայ արհեստավորներն ու մոդելավորողներն առաջին անգամ կմասնակցեն փառատոնին, որում կներկայացվեն հինգ հայ դիզայների ստեղծած հագուստներն ու տարբեր աքսեսուարները: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն ոսկերիչների, սրբանկարիչների, փայտագործ վարպետների, դարբինների, վառարանագործների, ժանյակագործների, բատիկի նկարազարդման, լաքով պատված մանրանկարչության եւ ուրիշ վարպետության դասեր կանցկացվեն: Ցուցահանդեսը կանցկացվի Համառուսական ցուցահանդեսային կենտրոնի տարածքում: Այն կազմակերպվել է Արհեստների մոսկովյան պալատի կողմից` Մոսկվայի կառավարության հովանավորությամբ: Փառատոնին կմասնակցեն Մոսկվայի, Ռուսաստանի Դաշնության շրջանների, ԱՊՀ պետությունների, Բալթիայի եւ այլ երկրների արհեստավորները եւ արհեստագործական ձեռնարկությունները: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |