ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ, ՈՐՈՆՔ ԲԱՔՈՒ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը» տարածել է հայտարարություն, որտեղ իր բողոքն է արտահայտում ընդդեմ «ոստիկանների բռնության այն մարդկանց նկատմամբ, ովքեր բողոքում են Բաքու Հայաստանի ներկայացուցիչների ժամանելու դեմ»: Վետերանները հայտարարել են, միջազգային համաժողովների աշխատանքներին մասնակցելու նպատակով Ադրբեջան ժամանող, հայկական պատվիրակությունների անդամների նկատմամբ «ուժ գործադրելու» իրենց պատրաստակամության մասին: Փաստաթղթում չքողարկված սպառնալիք կա այն բոլոր մարդկանց հասցեին, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են հայերի հետ: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել եւ «Ղարաբաղի ազատգրման երիտասարդական միությունը», որի առաջնորդը հայերի հետ պատերազմի կոչ է արել: Իսկ «Ղարաբաղի ազտագրման կազմակերպություն» միության ղեկավարները հայտարարել են օդանավկայանում հայկական պատվիրակությանը ճանապարհելու ժամանակ բողոքի ակցիա անցկացնելու մտադրության մասին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---