«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶ, ՈՐՊԵՍԶԻ ՏԵՂԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՆ ԿՈՒԲԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

PanARMENIAN.Net - Անհանգստացած Կուբանում ստեղծված այնտեղ բնակվող հայերի իրավունքներին առնչվող իրավիճակից` «Ռուսաստանի հայեր միության» ղեկավարությունը որոշում է ընդունել ապրիլի 22-ին այցելել Կրասնոդարի մարզ եւ բանակցել տեղի ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալության թղթակցին Միության լրատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը, պատվիրակությունում, որը կգլխավորի կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը, կընդգրկվեն Ռուսաստանի հարավային տարածաշրջանների եւ Մոսկվայի գիտության եւ մշակույթի մտավորականության հայտնի ներկայացուցիչները: Միության առաջնորդները հուսով են, որ այցը կօգնի վերացնել լարված իրավիճակը մարզում եւ կասեցնել տարբեր առիթներով պատրաստվող այնտեղ բնակվող հայերի զանգվածային արտաքսումը: Հիշեցնենք, որ համաձայն ռուսաստանյան աղբյուրների, Կուբանից հայերի վտարման գաղափարի նախաձեռնողը Մարզի մարզպետ Աքսանդր Տկաչովն է, որի դրդմամբ, շրջանցելով դաշնային օրենսդրությունը, ընդունվել են մի շարք օրենքներ` ուղղված միգրացիոն վարչակարգի ծայրահեղ խստացմանը: Տկաչովը արդարացնում է իր գործողությունները իբրեւ թե նախագահ Պուտինի կողմից աջակցությամբ, սակայն Ռուսաստանի ղեկավարի վարչակազմը հերքել է դա` հայտարարելով, որ նախագահը «Տկաչովին չի թույլատրել խախտել դաշնային օրենսդրությունը»: Ինչպես ունեցած տվյալներով տեղեկացրել է Գայանե Աբրահամյանը , մարզպետը, հայերի վտարման վերաբերյալ, որոշել է բանակցություններ վարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նա է խոստովանում, «Անդրկովկասում հանրապետության բարեկամական դիրքերի պահպանման համար»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---