ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Բաքվում հրատարակվող «Ենի Մուսավաթ» թերթի տվյալներով, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը նորից առողջության հետ կապված խնդիրներ ունի: Դա ակնհայտ է դարձել նրա մարտի 31-ին Շեհիդների Ծառուղի կատարած այցից հետո: Այդ օրը նրա կորտեժը ստիպված էր եղել կանգնել ճանապարհին: Թերթը ենթադրում է, որ առողջական վիճակի հետ կապված խնդիրները թույլ չեն տվել Հեյդար Ալիեւին ապրիլի 2-ին գալ ընդունելության Չինաստանի դեսպանատուն: Ավելին, վերջին երեք օրվա ընթացքում նրան ոչ մի անգամ չեն ցույց տվել հեռուսատատեսությամբ: Իսկ դա իրադարձություն է Ադրբեջանի համար:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---