«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԶԳԱԼԻՈՐԵՆ ԻՋԵՑՆԵԼ ԻՐ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօր հայտարարել է , որ մայիսի մեկից «ԱրմենՏել» ընկերությունը կիջեցնի սակագները որոշ ծառայությունների համար: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մասնավորապես, երկու անգամ կիջեցվեն գները սովորական հեռախոսների միացման համար, 50 տոկոսով կէժանանան միջքաղաքային հեռախոսազանգերը: Դրանից բացի 20 տոկոսով կնվազի հեռախոսի օգտագործման համար ամրագրված վարձը: Նախատեսվում է նաեւ զգալիորեն իջեցնել գները ինտերնետ-պրովայդերների կողմից օգտագործվող կապի կանալների համար: (Ներկայիս 36 հազար դոլարի փոխարեն հարկ կլինի վճարել 25 հազար): Հուլիսի մեկից նախատեսվում է կրճատել նաեւ բջջային կապի ծառայությունների համար նախատեսված սակագները: Նախարարի խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային հեռախոսազանգի մեկ րոպեի գինը 18 սենթից իջեցնել մինչեւ 15 սենթ: Իսկ սեպտեմբերից մի րոպեի գինը կնվազի մինչեւ 13 սենթ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---