ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է, որ «անցած ժամանակահատվածում կապերը մեր երկու երկրների միջեւ, հիմնված ռուս եւ հայ ժողովրդների դարավոր բարեկամության վրա, դարձել են ավելի խորը, բազմաբնույթ եւ փոխշահավետ, ինչը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի, որպես դաշնակից-պետությունների հիմնական շահերին»: «Ուրախալի է, որ երկկողմ համագործակցության զգալի ներուժը թույլ է տալիս մեզ սերտ համագործակցության պայմաններում հետեւողական պայքար տանել միջազգային ահաբեկչության դեմ, ամրապնդել Համատեղ անվտանգության մասին պայմանագիրը, հանդես գալ ընդհանուր դիրքերից ԱՊՀ-յում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-յում եւ այլ միջազգային կազմակերպություններում համաշխարհային քաղաքականության արդիական խնդիրների շուրջ»,- գրում է Վլադիմիր Պուտինը: Համոզված եմ, որ գալիք տարիները նոր հորիզոններ կբացեն ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար հանուն մեր ժողովուրդների բարօրության եւ բարեկամության, հանուն Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---